Պապոյան Գևորն է մեկնաբանել Աննայի կողմից վերջին շրջանում տարվող քարոզչությանը բնորոշ հայհոյախոսությունը՝ այն լիովին արդարացնելով ու ասելով, որ այն ունի ընդամենը ռեակցիոն բնույթ: Գևորը միանգամայն արդարացված է համարել մարդկանց անվանարկելուն միտված Աննայի արտահայտչաձևերն ու դեռ մի բան էլ ամոթանք տվել նրան քննադատողներին՝ ասելով, թե ինքն իրեն տղմարդ համարողը չի կարող կնոջը, երեխաների մորը վիրավորել:
Գևորը չէր էլ կարող այլ բան ասել, և դա հասկանալի է: Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման կեցվածքով, երբ մի կողմից՝ Աննան է մարդկանց էպիտետներ կպցնում, մյուս կողմից՝ գևորներն են այդ ամենն արդարացնում, միմիայն նպաստում են ՔՊ-ի՝ որպես քաղաքական ուժի արագ ոչնչացմանը. մեղադրանքներին Աննան պետք է ոչ թե հայհոյանքներով պատասխաներ, այլ փաստերով հակադարձեր՝ մնալով կոռեկտության սահմաններում, ինչը ոչ միայն չի արել, այլև խոստանում է նոր քֆուրներ հորինել ու դրանք հանրության սեփականությունը դարձնել:

Իհարկե, Աննայի քֆուրները դեռ կրում են այսպես ասած կուլտուրական բնույթ, սակայն դա էլ չի կարող հավերժ շարունակվել,և հեռու չէ այն օրը, երբ կմտնի եթեր ու կսկսի աջ ու ձախ խլեշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել