Կրկին անդրադառնալով «88» սուպերմարկետների թեմային՝ Աննան տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները. Նիկոլի «կնոջը» ահազանգեր են հասել, որ իր անունից մարդկանց ստիպում են բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Աննան ակնկալիք է հայտնել, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ՝ միաժամանակ հայտնելով, որ մտադիր է հետևողականորեն հետամուտ լինել իր անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին։

Չկասկածեք, որ շատ շուտով Աննան կբռնի մի քանիսին, նրանց հրապարակայնորեն կդատափետեն, կպատժեն օրենքի ամբողջ խստությամբ՝ համոզելու, թե իշխող ընտանիքի համապատասխան անդամը «88»-ի հետ ոչ մի կապ չունի: Ավելին՝ գուցե այդ նպատակով Նիկոլն ԱԱԾ գործակալական ցանցի ծառայութուններից էլ օգտվի. փող կտան համապատասխաններին ու կասեն, թե տեսախցիկների առաջ ինչ տեքստ են արտասանելու, որ Աննային «մաքրեն»:

Բայց մի՞թե Աննան չի հասկանում, որ մարդիկ շատ լավ գիտեն, թե գետնի վրա ինչ է կատարվում, որ իշխանավորն ինչ բիզնեսներ ունի ու թե ինչպես է դրանք առաջ մղում:

Աննայի կողմից «միամիտ աչքեր անելը» պայմանավորված է ամիսներ հետո կայանալիք ընտրություներով. փորձելու է ամեն կերպ «մարքել» իր ու «ամուսնու» անունները՝ վերարտադրման հույս ունենալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել