Ջղայնացա, որ հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, նեղվածությունից եղավ, ստենտ են դրել, ինֆարկտ է խփել: Այս մասին նշել է Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Նշենք, որ այսօր 10 տիրադավները ոստիկանական ուժերի և ԱԱԾ-ի օգնությամբ ուզում էին մտնել Մայր Տաճար և Վեհափառին հանգստի կոչել, բայց Վեհափառին աջակցող ժողովուրդը թույլ չտվեց նրանց մտնել Տաճար: Հրմշտոցի ժամանակ քահանայի ինքնազգացողությունը վատացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց:

«Նրանց լկտի պահվածքի պատճառով եղավ, հրմշտոցով փորձում էին Մայր Տաճար ներխուժել, փառք Աստծո, չհաջողվեց, տղաները
հանեցին դուրս, ամոթով մնացին:
Շնորհակալ եմ բժիշկներին իրենց հոգատարության համար, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Տեր Բաղալյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել