Ըստ տեղեկությունների՝ ուշագրավ զարգացումներ են ընթանում «Դվին» հյուրանոցի շուրջ. «Դվինի Արտակը» ու հյուրանոցի փայատեր Քոչարյան Սեդրակը՝ «վոինի» մեծ զավակը, որոշել են հյուրանոցում խաղատուն հիմնել, և քանի որ թույլտվություն չկա՝ շենքում կազինո բացելու, որոշել են զարտուղի ճանապրհներով թույլտվությունը «քերել»: «Վոինը» ու գործընկերը, ջանալով դեպի Հակոբյան Աննայի սիրտը ուղիներ փնտրել, վերջապես գտել են այնտեղ տանող արահետն ու միլիոնավոր դոլարների կաշառք տվել, որն Աննան, իհակե, միայնակ չի կերել:

Այս պատմության մեջ էականը ոչ այնքան «Դվինում» կազինո լինել-չլինելու հարցն է, որքան այն, թե ի՞նչ գործ ունի «վոինը» Նիկոլի «կնոջ» հետ: Ստացվում է՝ տեսախցիկների առաջ «վոինի» «զինվորների»՝ժամանակ առ ժամանակ բեմադրվող ներկայացումներն աչքակապոցի են. ի՞նչ իրական պայքարի մասին կարող է խոսք լինել, եթե խորհրդարանական ընդդիմության ամենամեծ սեգեմնտի առաջնորդը Աննային հարստացնողներից մեկն է:

Ոչ միայն հարստոցնողներից մեկն է, այլև Աննայի իշխանությունը հավերժացնող գործիքներից գլխավորը. չլիներ Քոչարյան Սեդրակի հայրիկը, հիմա ուր էր լինելու Նիկոլը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել