Որոշ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հակոբյան Աննայի հիմնադրամի փողերի ծագումնաբանությունը: Պարզվել է,որ Աննային փող տալու հարցում շատ բարերաներ նախընտրում են անոնիմ փոխանցումները. միայն 2023-ից 2024թթ.-ի ընթացքում 15 անանուն կազմակերպություն հիմնադրամին նվիրաբերել են տարբեր արժույթներով լուրջ գումարներ: Նրանցից երեքից յուրաքանչյուրը կատարել է 10 միլիոնական դրամի նվիրատվություն, իսկ ամենափոքր անանուն փոխանցումը կազմել է մոտ 100 եվրո: Ընդհանուր առմամբ խոսք է գնում 15 կազմակերպությունների կողմից փոխանցված մոտ 271 միլիոն դրամի մասին: Ինչ վերաբերում է 2025-ին, ապա այս տարի անանուն նվիրատուների թիվը կազմել է ութը և միայն այս տարվա ընթացքում նրանց նվիրատվությունների ընդհանուր գումարը հասել է 120 միլիոն դրամի: Այսինքն՝ 2023-25թթ-ի ընթացքում անանուն եղանակով Աննան ստացել է չափազանց լուրջ փողեր, ինչը նրա համար կարևոր ձեռքբերում է:

Համաձայնվեք, որ քիչ գումար չէ՝ հատկապես նկատի ունենալով փողերի անոնիմ բնույթը: Աննան, իհարկե, շատ լավ գիտի փող տվածների անուն-ազգանունները, բայց նախընտրել է նմանատիպ վիճակագրություն ներկայացնել, որպեսզի ավելորդ հաշվետվողականության կարիք չլինի. խորհրդավորության շղարշի ներքո փող բռնելն Աննայի համար ավելի հաճելի պրոցես է, քան ղալմաղալով մարդլկանց քերելը:

Մնում է հասկանալ՝արդյոք փոխանցված փողերն իրենց նպատալին ծառայե՞լ են, թե՞ ոչ: Դա էլ կպարզվի իշխանափոխությունից հետո միայն. հիմա անիմաստ է փորփրելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել