Էս խառը օրերին ծնողներիս են զանգում Մալաթիայի ոստիկանությունից, ասում են՝ ձեր աղջկան ենք փնտրում, համար են թողնում, որ զանգեմ: Զանգում եմ, ասում են՝ ձեզ բերման ենթարկելու որոշում ունենք))) Ասում եմ՝ խի՞, ե՞րբ, ինչպե՞ս: Ասում ա՝ ձեզ չենք գտել, Կոտայքի քննչական պիտի գնաք: Պարզվում ա՝ 2023-ին Փաշինյանի ասուլիսին հարց տալուց հետո ինձ վիրավորած ՔՊ աջակցի գործով է: Դատի էի տվել, դատը շահել էի ու ոչ մի կերպ ներողություն անգամ չէր խնդրում: Հիմա դրա համար ինձ են բերման ենթարկում, որ գնամ ցուցմունք տամ, քրգործ հարուցեն))) Ամենախնդալուն էն ա, որ ինձ փնտրել են, փնտրել ու չեն գտել, որոշել են բերման ենթարկել
Հ.Գ. Քննչական արդեն գնացել եմ, ամեն ինչ նորմալ է)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hripsime.jebejyan/posts/pfbid02j6rhqMstJEVPCtcjoya2tYRDKV98fLcZ8VyRAAg8xhBVccDMRyoDLts1PFDQNCY9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



