Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ մտադիր չէ  հաջորդ գումարման խորհրդարանում աթոռ ունենալ: «Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու. նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-մասնավորապես՝ հայտարարել է հիասթափված Ալենը (կարծում էր՝ մյուս գումարման ԱԺ-ում էլ կաշխատի որպես ԱԺ նախագահ)՝ միաժամանակ վստահեցնելով, որ չի փակելու քաղաքակնության էջը:
 
Ալենի այս կեցվածքը մաքուր «աբիժնիկի» կեցվածք է, և սեփական հոգեվիճակը նա անձամբ է մատնել: Կարելի էր, չէ՞, չշեշտել 9-րդ գումարման ԱԺ-ում  նախագահ լինել-չլինելու հանգամանքը, կարելի էր ուղղակի հայտարարել, որ շնորհակալէ թիմին՝ այս տարիների վստահության համար, պարզապես որոշել է մի փոքր հանգստանալ: Բայց ոչ, Ալենը շեշտել է ու հասկացրել, որ իրեն ուղղակի «քցել են», և քանի որ հոգեբանորեն շատ դժվար է վերևից հայտնվել ներքևում, Ալենը նախընտրել է մնալ գործազուրկ. մեղրամիսն անպիսի մի բան է, որ այդ ընթացքում գործազուրկ լինելը «պրինցիպի» խեր է…
 
Ալենը ոչինչ չի կորցնում.  հասցրել է բավարար միջոցներ կուտակել այս տարիների ընթացքում այնքան, որ ծոռներն էլ կարող են հետագայում միլիոնատիրոջ համարում ունենալ. քաղաքական կոմերսանտների համար կարևորը փողն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել