Դատախազության աշխատողի օրվա և  Դատախազության հիմնադրման 108-ամյակի առթիվ Հակոբյան Աննայի սրտրկուհի Վարդապետյան Աննան է  ուղերձ հղել ու յուր կոլագաների աշխատանքը ներկայացրել որպես յուրատեսակ ճգնության ու ինքնախարազանման եղանակ. պնդել է՝ այն ինչ կարելի է այլոց, արգելված է այդ սեգմենտին: Ավելին՝ ապացուցելու համար թե իբր դատախազները Հայաստանում վայելում են հասարակության վստահությունը՝ ՄԻՊ աշխատող «սիրուն» Անոյի ընկերոհին մատնացույց է արել Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026-ի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Դատախազության աշխատանքից իբր «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: «…Հանրային վստահության այս ցուցիչն է դատախազի աշխատանքի արդյունավետության գնահատականը…»,-մասնավորապես՝ համոմզունք է հայտնել դատաիրավական համակարգի հերը ներսից անիծող սուբյեկտը:
 
Աննան փորձել է քողարկել համակարգում առկա այն խորքային պրոբլեմները, որոնք զրոյացնում են այս ուղերձի արժեքը: Նա լեգիտիմացրել է մի գործելաոճ, որի պատճառով վերջին տարիներին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդ է սահմանել, գովաբանել է այն համակարգը, որը դարձել է Նիկոլի ձեռքում կույր գործիք՝ ընդդիմախոսներին հետապնդելու, եկեղեցականներին հաալծելու, հայի ձայնը լռեցնելու: «Արևմտյան Ադրբեջանի» շինարարության գործում Աննայի ու նրա անբարեխիղճ կոլեգաների ներդրումն ուղղակի հսկայական է, իսկ վկայակոչված սոցիոլոգիական հարցոմներին հղում անելը՝ ծիծաղելի: Իրական կյանքում, Աննան էլ գիտի, համակարգի հանրային վարկանիշը շարունակում է մնալ աղետալի. դեպի բռնապետտություն գլորվող երկրի Գլխավոր դատախազությունը չի կարող վայելել հասարակության վստահությունը, և դա աքսիոմատիկ ճշմարտություն է։  Ի դեպ՝     նույնը վերանբերում է ուժային կառույցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել