Քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում միջոցառումներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ նախընտրական քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝  2025-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել