Սա նշանակում է մի բան՝ Հայաստանում ռեպրեսիաների ու «կուլակաթափության» նոր ալիքի սկիզբ՝ թալանը հետ բերելու անվան տակ: Ընդ որում՝ պրոցեսը կրելու է բացառապես ընտրողական բնույթ, և Նիկոլի դագանակի տակ են հայտնվելու միայն նրանք, ովքեր քաղաքականապես խնդրահարույց են: Նիկոլը հանրային պահանջի անվան տակ սկսելու է է՛լ ավելի մեծ թափով հետապնդել ընդդիմությանը՝ մի կողմից լուծելով քաղաքական խնդիրներ, մյուս կողմից՝ փորձելով բարձրացնել հանրային որոշ շերտերի մոտ իր ունեցած վարկը՝ «նախկինների» թեման միլիոներորդ անգամ ծախելով հանրության ոչ ադեկվատ շերտին:
Նիկոլը հասկանում է, որ բացառապես ժողովրդավարական մեթոդներով ու հույսը եղած վարկանիշի վրա դնելով չի կարողանալու երկար իշխանություն պահել, ուստի անցնելու է իր սիրած մեթոդին՝ միաժամանակ այդ ամենը մատուցելով՝ հանրային կոշտ պահանջ՝ լեգիտիմացնելու բռնապեական կարգերի դե ֆակտո հաստատումը՝ Արևմուտքի առաջ ևս արդարանալու հիմքեր ունենալու համար՝ չնայած վերջինիս աշխարհաքաղաքական շահերից է բխում քաղաքական դաշտի ռուսամետ հատվածի չեզոքացումը, ուստի դժվար թե Նիկոլն արդարանալու խնդիր ունենա առհասարակ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5815
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



