Հուլիսի մեկին Օկա գետում հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալից հայտնի Մաքսի՝ Ալեքսանդր Վիսակովսկու մարմինը։ 62-ամյա դերասանի մարմինը հայտնաբերել են կամավորները՝ Մոսկվայի մարզի Օկա գետում։ Հայտնի է, որ դերասանը որդու հետ գնացել է ձկնորսության և ինչ որ պահի մոտեցել է կարթերը ստուգելու ու այդ պահից սկսած կորել է տեսադաշտից։ Նրա անհետացման մասին հայտնել էր կինը՝ Լիլիան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի քննիչները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



