Փաստորեն՝ Տիկոն դեռ չի հասկացել՝ ինչու են մարդիկ բոյկոտում ու ուղևորության համար չեն վճարում: Չեն վճարում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ՝ այն, որ 150 դրամն անարդար են համարում, Տիկոլի «քթից թռաց» թիվ են համարում՝ հասկացնելով, որ դեմ են ոչ միայն 150 դրամին, այլև հենց Տիկոյին: Ընդ որում՝ 150 դրամը գուցե ինչ-որ տեղ արդարացված լիներ, եթե քաղաքային տրնասպորտի վիճակն այսաստիճան աղետալի չլիներ: Ինչո՞ւ պետք է երևանցին վճարի մի ծառայության համար, որի պատճառով նյարդեր է քայքայում ու կանգառներում ժամեր վատնում: Ինչո՞ւ պետք է Տիկոն իր թանկարժեք «Mercedes»-ով «կայֆավատ» լինի, իսկ հասարակ մարդիկ վատ տրանսպորտի համար վճարեն ավելին:
Այնպես որ՝ պետք է շարունակել Տիկոյին հենց նման եղանակով պորտատեղադրել. և՛ արդար է, և՛ շահավետ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5457
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



