Տիկոն լավ նպատակ է իր առաջ դրել, բայց հարց է ծագում՝ գետնի վրա ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի տեղի ունենա այն, ինչ ամենաշատն է քաղաքապետ աշխատող ՔՊ-ականը ցանկանում:
Աշխարհի փորձը հուշում է, որ մարդիկ անձնական մեքենայից հրաժարվում են միայն այն դեպքում, երբ հանրային տրանսպորտն առաջարկում է երեք հիմնական առավելություն՝ արագություն, կանխատեսելիություն և տնտեսական նպատակահարմարություն:
Ակնհայտ է, որ քաղաքային տրանսպորտն այս չափանիշներին ոչ մի կերպ չի համապատասխանում. պետք է լուծվի տրանսպորտի համար առանձնացված գծերի ամբողջական ցանցի ստեղծման հարցը, իրականցվի խիստ վարչարարությւոն ու վերահսկողություն, պետք է էժանանա A կետից B կետ տեղափոխվելը: Տիկոն, եթե իսկապես բարին է ցանկանում, ապա պետք է էականորեն մեծացնի մեծ տարողունակությամբ ավտոբուսների քանակը ու գոնե Աջափնյակի մետրոն կառուցի, որի մասին խոստումն արդեն երկար տարիներ սղոցում է երևանցիների ականջը:
Բայց մի՞թե սա այն քաղաքական թիմն է, որը կարող է, ընդունակ է այս քայլերին: Սրանք շատ լավ գիտեն, որ եկել են՝ Հայաստանի պատմության վերճակետը դնելու, ուստի է՛լ ո՞րն է իմաստը՝ երևանցիների կյանքը թեթևացնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



