Տիկոն գուցե սրտի խորքում մեծ սիրով կքանդեր Գռզոյի օբյեկտները՝ նկատի ունենալով նրա հետ ունեցած հարաբերությունների բնույթը, բայց չի կարող. քանի՞ գլուխ ունի, որ դիպչի մի բանի, որի փլատակների տակից դուրս գալ չի կարող. Գռզոն հո Նիկոլի սիրուն աչքերի համար չի մտել ՔՊ՝ սեփական անունը պախարակելով ու ստորագրելով այն ամենի տակ, ինչ որ Նիկոլն է արել ու անում: Գռզոն հսկայական բարոյական վնասներ է կրել՝ իր անունը Նիկոլի հետ կապելով՝ակնկալելեվ, սակայն, փոխհատուցու դրա դիմաց:
Տիկոն, իհարկե, այլ բան չէր էլ կարող ասել, բայց հարցն այստեղ նրա խոսքի՝ հասարակության վրա թողած ազդեցությունն է. այն համոզիչ կլիներ միայն այն դեպքում, եթե նույն սկզբունքով վերացվեին նաև իշխանությանը մոտ կանգնած գործարարների կամ ազդեցիկ անձանց բոլոր վիճահարույց օբյեկտները, որոնք բավական շատ են: Երբեք չեն անի. կապիտալի վերաբաշխման են գնում, Գռզոյի օբյեկտնե՞րն են քանդելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



