Քիր Սթարմերը վայր է դրել Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորությունները Բաքինգհեմյան պալատում Չարլզ III-ի հետ ունեցած ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։
«Խորհրդարանի արժանապատիվ անդամ, սըր Քիր Սթարմերը այս առավոտ հանդիպել է թագավորի հետ և հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետի և գանձապետարանի առաջին լորդի պաշտոնից, որը Նորին Մեծությունը բարեհաճորեն ընդունել է»,- ասվում է հայտարարության մեջ։
«Վեցուկես տարվա ընթացքում ես մեր կուսակցությունը հասցրի 2019 թվականի պատմական պարտությունից մինչև 2024 թվականի ընտրությունների ջախջախիչ հաղթանակ: Ես վստահ եմ, որ այսօր Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ է և արդար, քան երկու տարի առաջ էր»,- ասել է Քիր Սթարմերը՝ հրաժեշտ տալով բրիտանացիներին՝ իշխանությունը Էնդի Բըրնհեմին փոխանցելուց առաջ:
Նոր վարչապետ է դառնալու Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, որը շուտով պետք է հանդիպի Չարլզ III-ի հետ՝ կառավարություն ձևավորելու մանդատ ստանալու համար:



