Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։
ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77,279 քաղաքացի։ Այսօր,Արցախի Սահմանադրության ընդունման օրը, Արցախի պաշտոնյաները, ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի նախագահ Աշոտ Դանիելյանը, 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։



