Tert.am-ը գրում է.
Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
«Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը: Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին:
Հայ համայնքի ազգային-հոգևոր արժեքների պահպանության ու համայնքային կյանքում առանցքային նշանակություն ունեցող Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցման համար Սամվել Կարապետյանը ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



