«ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի» վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Բաքուն՝ փորձելով հուշել Հայաստանին ու եվրոպացիներին՝ որը որից հետո է: Թուրքերը, մասնավորապես, բողոքել են, որ փաստաթղթում կա «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» ձևակերպում, որոնք անվանվում են փախստականներ, տրտնջացել են, թե հաշվի չի առնվում Ադրբեջանի սեփական իրավական պահանջների առկայությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հայտարարել են, թե իրենց մոտ լուրջ հարցեր են առաջանում հայկական կողմի հայտարարված մտադրությունների վերաբերյալ: «Մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող և դատապարտված հայազգի անձանց որպես «գերիներ» անվանելը և նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելն իրականության լուրջ աղավաղում է և անընդունելի է»,-հայտարարել է Ադրբեջանն ու մտահոգվել, որ փաստաթղթում չի հիշատակվում կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագիծը, ինչպես նաև Բաքուն մեծապես անհանգստացել է այն փաստից, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը պահպավելու է և այլն:
Սույն հայտարարությունը շատ լավ բացահայտում է Բաքվի երկարաժամկետ ռազմավարական նպատակները, որոնք էապես տարբերվում են ՀՀ իշխանությունների կողմից հանրությանը մատուցվող «խաղաղության դարաշրջանի» տրամաբանությունից։ Ադրբեջանն անթաքույց կերպով ձգտում է թոթափել պատասխանատվությունը՝ Արցախում տեղի ուենցած էթնիկ զտման համար, Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնել՝ Բաքվի համար դրանից բխող բոլոր հնարավորություններով, Երևանին պարտադրել այնպիսի կոմունիկացիոն լուծումներ, որոնք դուրս են լինելու ՀՀ լիակատար ինքնիշխան վերահսկողությունից կամ ծառայելու են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, ամեն գնով փակել գերիների թեման: Ադրբեջանը ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ կունենա առավելագույն ազդեցություն ու նվազագույն միջազգային վերահսկողություն:
Հարց՝ իսկ Նիկոլի «խաղաղության օրակա՞րգը»: Դա այլասերված միֆ է. Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու Հայաստանը ոչնաչցնելու կամ առնվազը զրոյացնելու մտքից, քանզի դա է թելադրում մեծ եղբոր՝ Թուրքիայի ազգային շահը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4974
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել