Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/09/1296023
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



