Մուրազի Բորիկը հերթական անգամ հարց է բարձրացրել, թե արդյոք այն, որ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հարցազրույցներ չի տալիս, մարդկանց հետ լայնորեն չի շփվում և այլն, չի՞ խոսում այն մասին, որ իմպիչմենտի գործնթացի հանդեպ այն նախաձեռնած ուժի վերաբերմունքն անլուրջ է:

Բորիկը փորձել է փրկել «վոինի» դեմքը. բոլորը գիտեն, որ հենց վերջինիս մեղքով է, որ Նիկոլը ցայսօր վարչապետ է մնում:

Մի՞թե Բորիկն այնքան տխմար է, որ չի հասկանում՝ Համբարձումյանի կողմից լայնածավալ մեդիա արշավի բացակայությունը չի նշանակում անգործություն կամ անլրջություն. քաղաքական գործընթացներում հաճախ կիրառվում է լռության մարտավարություն՝ թույլ չտալու, որ իշխանական քարոզչամեքենան կոնկրետ սուբյեկտին դարձնի թիրախ։ Հետևաբար՝ իմպիչմենտի լրջությունը թեկնածուի մեդիա ակտիվությամբ չափելը քաղաքական անգրագիտության նշան է: Համբարձումյանին առաջադրածների հրապարակային հայտարարություններն ու գործողությունները վկայում են գործընթացի լրջության մասին, այլ ոչ թե հակառակը:

Մանիպուլյացիաներով զբաղվելու փոխարեն Բորիկը կարող էր իրեն կերակրող ձեռքին հարց տալ՝ ինչո՞ւ է ամեն գնով փնովում իմպիչմենտի գործընթացը, եթե դրա քաղաքական պատասխանատվությունը կրում է Սարգքյանի քաղաքակն թիմը, ինչը նշանակում է, որ տապալման դեպքում «վոինը» ոչ թե տուժելու է, այլ շահելու:

Իրականում Բորիկին փող տվողի ամբողջ նպատակը լուսանցքում չհայտնվելն է, իսկ եթե իմպիչմենտի գործընթացը հաջողվի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ լուսանցքում հայտնվելը Սիրուշոյի աներոջ համար չարյաց փորքագույնը կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել