Նիկոլը հայտարարել է, թե հայ ժողովրդի ինքնությունը հայկական պետությունն է, իսկ հայերն այսօր քրիստոնյա են բացառապես շնորհիվ այն բանի, որ Տրդատ թագավորը առավոտը վեր է կացել և հրովարտակ ստորագրել:

Երբ պետությունը ներկայացվում է որպես ազգի ինքնության միակ հիմք, ապա դա նշանակում է, որ քաղաքական իշխանությունն է դառնում այդ ինքնության գլխավոր մեկնաբանը, ինչը ստեղծում է հնարավորություն՝ ինքնության վերասահմանման համար։ Հարց՝ հայ ժողովուրդը գոյատևել է առանց պետականության երկար դարեր, կոնկրետ այս տարածաշրջանում գրեթե 1000 տարի մենք պետություն չենք ունեցել, բայց մեր ինքնությունը պահպանել ենք։ Եթե ինքնության միակ ու կարևորագույն աղբյուրը պետությունն է, ապա ինչպե՞ս է հայ ժողովուրդը պահպանել իր ինքնությունն ու դրանից բխող մշակույթը՝ էլ ավելի ընդգծելով իր ազգայի դիմագիծը:

Ինչ վերաբերում է Տրդատ Մեծի ստորագրութանը, ապա նկատենք, որ չնայած անուրանալի է պետության ու անձամբ թագավորի դերակատարությունը, սակայն քրիստոնեության ընդունումը եղել է երկարատև սոցիալ-քաղաքական, կրոնաքաղաքական, մշակութային և աշխարհաքաղաքական պրոցեսի արդյունք: Եթե վաղը Նիկոլն արթանա ու որոշի, որ Հայաստանի բնակչությունը պետք է ասենք իսլամ դավանի ու այդ նպատակով թուղթ ստորագրի, նրա սրտի ցանկությունը կկատարվի…

Նիկոլը, նման հակագիտական քարոզ տանելով, փորձել է նախ՝ նվազեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական դերը՝ այն ներկայացնելով որպես պետական որոշման հետևանք, ապա՝ ազգային ինքնությունը պայմանավորել է ժամանակի իշխանության՝ այսինքն՝ իր քաղաքական հայեցակարգով, երրորդ՝ բացել է դաշտ՝ հայկական ավանդական ինքնության կառուցվածքի փոփոխության կամ վերաձևման համար:

Թե ում է այս ամենը հարկավոր, պարզից էլ պարզ է՝ թուրքերին ու նրանց արևմտյան հովանավորներին. եվրոպացի գլոբալիստներին ինքնություն ու դիմագիծ ունեցող ազգեր պետք չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել