Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է, որ միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։

Այս գրառմանը մեկնաբանություններ բաժնում օգտատերերից մեկը հարցրել է նախարարին՝ «Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ։ Ասում էիք արդեն մտնում են ՀՀ բայց գազի գինը ավելի բարձրացավ 200 դրամ»։ 

Պապոյանն արձագանքել է. «Այդ հարցը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Այդ հարցով ձեր դիմումը վերահասցեագրված է պատկան մարմնին»։

Օգտատերը պատասխանել է. «Հարցն այն է , որ մինչև պատկան մարմինները շարժվում են, մոնոպոլներն արդեն հասցնում են մի քանի միլիարդ գերշահույթ ստանալ։ ՀՀ-ում էլ մրցակցություն չկա։ Կա երեք մոնոպոլ՝ Մաքս , Ֆլեշ , Սի Փի Էս, նրանք են որոշում գինը ու պահում։ Մնացածը վտակներ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել