Խնձորեսկում հաստատված Մխիթար սպարապետին դավադրաբար չեզոքացնելով տեղի հայերին թվում էր՝ կարող են խուսափել Հալիձորի ճակատագրից և պատուհասներից։ Որ Հալիձորը տանք Խնձորեսկը պահենք...
Շատ նման է գայլերի և այծերի առակին, որտեղ այծերը կարծում էին, որ գայլերի հետ բարեկամությունը հնարավոր կլինի հաստատել, եթե ազատվեն հովիվի և շների խնամակալությունից։
Սպարապետին թնդանոթով խփեցին, սպանեցին և գլուխը կտրելով տարան Թավրիզ՝ թուրք փաշային, որը զարմացավ նույնիսկ զայրացավ նման արարքից ասելով.
"Ով անօրեններ ու ամբարիշտներ, ինչպես համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը և այդպիսի քաջ մարդուն"։ Եվ չխնայեց անգամ նրանց։
Սա նաև պետք է ստիպեր դեպքերի շարադրող պատմիչին անողոք դատապարտելու անմիաբանությունը " ...այս չարիքը՝ իսկույն եղծում և ապականում է և անմիաստ է դարձնում տվյալ հասարակությունը՝ լինի ընանիք թե քաղաք, ազգ լինի,թե անպարտելի մեծ թագավորություն"։
...Ժողովրդի մեջ գտվեցին անօրեններ , որ նաև վարակված էին անմիաբանության զազրելի ախտով, ուստի հանդգնեցին սպանել իրենց առաջնորդին և հեռացնել իրենց հասարակությունից Աստծու ողորմածությունը"։
Քանի քանի Մխիթար սպարապետներ այսպիսի վախճան ունեցան, քանիսները դեռ չձևավորված բնում խեղդվեցին...
Ինքնանորոգումի պատգամ բոլորիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել