Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին, վնասվել է ինժեներական ենթակառուցվածքը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Այդ մասին հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Հրթիռակոծության հետևանքով կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ։ Վթարային և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ»,- տարածաշրջանի ղեկավարը գրել է իր Telegram ալիքում:

Գլադկովի տվյալներով՝ վնասվել է նաև վեց բազմաբնակարանային շենքի և մեկ մասնավոր տան ապակեպատվածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել