Armlur.am-ը գրում է.

Nestle ֆիրմայի Nan կաթնախառնուդի որոշ խմբաքանակներ Եվրոպական երկրների վաճառքի կետերից հետ են կանչվել։ Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է համացնցում իրականացված մի շարք հրապարակումներից։ Նշվում է, որ պատճառը Cronobacter spp. բակտերիաներով հնարավոր վարակված լինելու կասկածն է:

Հրապարակումներում մասնավորապես նշվում է, որ Կոնտամինացված արտադրանքի օգտագործման ժամկետը մինչև 2027 թվականի հունիսն է: Խոսքը վերաբերում է “NAN EXPERT PRO sans lactose” կաթնախառնուրդին:

Տուփի ներքևի մասում գտնվող խմբաքանակի համարն է L-51520346AC:

Նշվում է, որ այս արտադրանքը վաճառվել է 400 գրամանոց տուփերով 2025 թվականի հունիսի 13-ից մինչև նոյեմբերի 13-ը:

«Ծնողներին խորհուրդ է տրվում դադարեցնել այս տուփերի օգտագործումը և անմիջապես դեն նետել դրանք:

Սիրելի ծնողներ, եթե Դուք նույնպես ձեր բալիկների համար ձեռք եք բերել այդ խմբաքանակի տուփերից, դեն նետեք դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել