Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարեց` դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով էլ չեն ներկայացել։

Սրբազանի ազատազրկման բողոքը կքննարկվի 2026-ի հունվարի 13-ին` ժամը 15։00–ին։

Պաշտպանները միջնորդեցին, որ բողոքի քննարկումն անցկացվի ավելի մեծ դահլիճում, որպեսզի մարդիկ կարողանան ներկա լինել, քանի որ մեծ թվով քաղաքացիներ մնացել էին դատարանի միջանցքում և վանկարկում էին. «Սրբազան, սրբազան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել