Armday.am-ը գրում է․

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր Սերգեյ Մարկովն, ով վերջերս մի խումբ ռուս պատգամավորների և հասարակական գործիչների հետ միասին այցելել էր Ադրբեջանի վերահոսկողության տակ անցած Ակնա քաղաք (Աղդամ), մայիսի 4-ին հայատյաց գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայերին անվանելով «բարբարոսներ»:

Մարկովն իր էջում հրապարակել է կոնյակի դատարկ շշի լուսանկար` նշելով, թե իբր այն հայտնաբերել է Աղդամում` մզկիթի մոտ:

«Խայտառակություն: Սրանք քրիստոնյա չեն: Մենք չենք ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այս բարբարոսների հետ»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել