Հայաստանի գյուղմթերքի մանրածախ շուկայում ստեղծվել է չափազանց հակասական վիճակ. գյուղացիներն ունեն հսկայական ծավալներով չիրացված բերք, որը պատրաստ են վաճառել գրոշներով, սակայն չեն կարողանում այն իրացնել, իսկ քաղաքում նույն այդ բերքը առնվազը 5 անգամ ավել գնով է վաճառվում, ինչը պայմանավորված է վերավաճառողների հանդեպ պետական վերահսկողության բացակայությամբ: Արդյունքում քաղաքացին ստիպված է գնել գերթանկ գյուղմթերք, իսկ գյուցացին գրոշներով վաճառել այն ու վնաս կրել, իսկ հաճախ ուղղակի ոչնչացնել իր աճեցրածն ու արտագաղթել: 
 
Այսպիսով՝ երկրում ձևավորվել է խորապես արատավոր և տնտեսապես անտրամաբանական մի համակարգ, որը հարվածում է արտադրողին՝ գյուղացուն, ինչպես նաև վերջնական սպառող քաղաքացուն, ինչը նախևառաջ պետական համապատասխան կառույցների հանցավոր անգործության և անկարողության հետևանք է, որի պատճառով ստեղծվել է վերավաճառողների յուրատեսակ դիկտատուրա Երևանում:  
 
Մինչդեռ եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, ապա պետական օղակները գյուղմթերքի մատակարարման շղթան կվերահսկեին ու թույլ չէին տա, որ «դալալները» երևանցիների հաշվին գերշահույթներ կուտակեին ու փաստացի մարդկանց թալանեին: Նորմալ երկրներում վաղուց կան մեծածախ-մանրածախ գյուղատնտեսական շուկաներ, որտեղ գյուղացին հնարավորություն ունի սուբսիդավորված պայմաններով անմիջապես վաճառել իր բերքը սպառողին՝ շրջանցելով միջնորդին: Մինչդեռ Հայաստանում «շունը տիրոջը չի ճանաչում»:կարելի էր, չէ՞, ասենք ուղիղ իրացման գոտիներ ստեղծել կամ մարժայի իրավական վերահսկողություն իրակամցնել, ինչպես դա արվում է ասենք Իտալիայում, որտեղ վերավաճառողներին պետությունը վերահսկում է՝ թույլ չտալով ապրանքների վրա հոր գները դնել:
 
Իհարկե, Նիկոլի մանկլավիկները նման հարցերին անդրադառնալիս անմիջապես մատնացույց են անում ազատ շուկայի սկզբունքը, բայց այդ սկզբունքը, որ ինքնին բավական խոցելի համակարգ է հատկապես մեր նման երկրներում, բնավ չի ենթադրում ամենաթողություն՝ երևույթ, որ Հայաստամում ուղղակի համատարած է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել