Բաքվում գտնվողները չեն զգում հայկական պետության շունչը, քանի որ «դուխով»-ը Նիկոլը կոխել է իր մի տեղը. այժմ Նիկոլի գլխարկին գրված է «Իլհամ»՝ չնայած նրան, որ հաճախ անզեն աչքով անհնար է տեսնել այդ գրությունը: Հետևաբար՝ Բաքվում խոշտանգվող ու բռնադատվող հայորդիները երբեք չպետք է հույս ունենան, որ այս իշխանությունների օրոք Հայաստանի շունչը կարող է զգացվել Բաքվի դատարանում. այնտեղ բռնադատվողները միայնակ են, Նիկոլի Հայաստանից լքված ու խոշոր հաշվով նաև մոռացված: Որպեսզի դուր գա Իլհամին, Նիկոլը Ադրբեջանի կամքին է հանձնել գերյալ հայերին՝շատ լավ իմանալով, որ նրանց վերադարձը ձեռնտու չէ նաև իրեն շատ առումներով: Այս առումով Իլհամն ու Նիկոլը միմյանց հետ համաձայնեցրել են գործողությունների պլանն ու առաջ են շարժվում՝ գետնի վրա անխոչընդոտ կերպով «Արևմտյան Ադրբեջանը» ռեալիզացնելով:
Միայն մի հույս կա՝ իշխանափոխությունը, բայց դա էլ այս պահին իրատեսական սցենար չէ՝ հաշվի առնելով կեղծված ընտրությունների լեգիտիմացրած արդյունքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



