Armday.am-ը գրում է․
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր Սերգեյ Մարկովն, ով վերջերս մի խումբ ռուս պատգամավորների և հասարակական գործիչների հետ միասին այցելել էր Ադրբեջանի վերահոսկողության տակ անցած Ակնա քաղաք (Աղդամ), մայիսի 4-ին հայատյաց գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայերին անվանելով «բարբարոսներ»:
«Խայտառակություն: Սրանք քրիստոնյա չեն: Մենք չենք ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այս բարբարոսների հետ»,- գրել է նա: