Կուսակցական մտածողությունն իր մեջ անբարոյականության մեծ չափաբաժին է պարունակում եւ դա ոչ միայն Լուսավոր Հայաստանին է վերաբերվում։ Սակայն հիմա, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԼՀԿ-ն կարմիր գծի առջեւ է հայտնվել։ Եթե սահմանադրական դատարան դիմելուն չմիանալն, պարգեւավճարներից չհրաժարվելն ու ՔՊ-ի հետ ակնհայտ կոլոբորոցիանիզմի բազմաթիվ դեպքերն ինչ-որ տեղ կարելի կլինի մոռանալ, ապա այսօրվա պահվածքը ներում չի ունենալու։
ԼՀԿ-ի խորամանկ երիտասարդները կարծում են, որ ապագա ընտրությունների ժամանակ կօգտագործեն "մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք լավն ենք" թեզը, կկարողանան մտնել խորհրդարան։
Լուսավոր Հայաստանի խնդիրն ապագա խորհրդարան մտնելն է ու դրա համար ունեն մի տարբերակ, վայր դնել մանդատները։ Ճիշտ է, կկորցնեն պարգեւավճարները եւ ոչ միայն, սակայն կկարողանան ասել, որ հենց իրենք են լուծել խնդիրը, ինչը մեծ դիվիդենտ կլինի իրենց համար. "այ տեսաք, փողոցի ընդդիմությունը չարեց, մենք արեցինք", նաեւ "ԵԼՔ"-ի գիտակից կազատագրվեն։ Հակառակ դեպքում ում է պետք լինելու պահեստային ՔՊ-ն, ի դեմս իրենց, ապագա խորհրդարանում։
Եթե երկրի շահն իրենց համար ոչինչ է, ապա գոնե իրենց շահը կարողանան ճիշտ հաշվեն ու քայլ անեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել