Տավուշյան մարտերից հետո՝

1. Ադրբեջանը պետականորեն հակահայկական հարձակումներ ու սադրանքներ է կազմակերպում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով հայկական սփյուռքի իմիջը փչացնել և շրջանառության մեջ մտցնել «ադրբեջանական սփյուռք» խաղաքարտը,

2. Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում,

3. Թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է,

4. Հայաստանում ակտիվացել է թուրքական 5-րդ շարասյունը, որի գլխավոր քարոզչաթիրախը հայ–ռուսական հարաբերություններն են,

5. Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններն աննախադեպ սերտացել են։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի.

1. Ապօրինաբար փորձում է սեփականաշնորհել ՍԴ–ն,

2. Երևանի փողոցներում ընկնում է իրենց կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդների հետևից ու ոստիկաններով պաշտպանվում բողոքի ձայն բարձրացնողներից,

3. Իշխանության առաջին դեմքը ռազմահայրենասիրական արձակուրդ է վերցնում՝ մինչև այդ չմոռանալով կորոնավարակի տարածման համար կրկին մեղադրել այլոց ու դիմակ հագնելու քարոզ տանել,

4. Շորժայի ափին հուժկու անդիմակ–փարթի է կազմակերպում քայլարած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի ներկայացուցիչը, իսկ վերջինիս թիմակիցները փորձում են սուտ և ծիծաղելի արդարացումներ հրամցնել թեմայի վերաբերյալ,

5. Շարունակվում են իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, անհեթեթ դատավարություններն ու ներազգային պառակտումը,

6. Ի տարբերություն Ալիև–Էրդողան հարաբերությունների՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները չի կարողանում կարգավորել. կա զրո շփում։

Կարծում եմ՝ հարակից մեկնաբանությունների կարիք չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել