Հասկանալով ազատ խոսքի ուժն ու զգուշանալով դրանից՝ լրագրության օգնությամբ կարիերա արած Նիկոլը կրկին լծվել է մեդիաներին հալածելու իր սև գործին. այս անգամ «Armat Media»-ն է հայտնվել նրա թիրախում. ուժայիները մտել են խմբագրություն, առգրավել աշխատակիցների ու լրագրողների հեռախոսները, համակարգիչները և այլն: Գործողությունները կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի հետ (ընտրակաշառքի կամ նմանատիպ մեղադրանքներ):
Մեդիայի դեմ հարձակումը պետք է դիտարկել այն նոր ձերբակալությունների կոնտեքստում, որ տեղի են ունենում երկրում: Նիկոլը հայտնվել է խորը խուճապի ու հուսահատության ճիրաններում և «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում մահակն է դարձել իրավիճակը կոնտրոլի տակ պահելու միակ միջոցը. իշխանությունը սպառել է իրեն, չունի հանրությանը ներկայացնելու իրական արդյունքներ, չունի տալու ոչինչ, ուստի այս իրավիճակում մնում է մի բան՝ հալածել ազատ խոսքն ու փակել մարդկանց բերանները։
Պետք է հասկանալ, որ սա մեկ առանձին ԶԼՄ-ի դեմ ուղղված քայլ չէ. Նիկոլն ահաբեկում է մասնագիտական ողջ համայնքին՝ հասկացնելով, որ թիրախում է ցանկացածը, ով կհանդգնի վերհանել երկրի իրական խնդիրները, քննադատել այն թրքաբարո քաղաքականությունը, որ տարվում է իշխանությունների կողմից:
Տեղի ունեցողը տոտալիտարիզմի դասական դրսևորում է, որը վնասաբեր է նախևառաջ ՔՊ-ի համար, քանի որ հայտնի է՝ ռեպրեսիաներն ու գրաքննությունը ոչ թե փրկում են վստահության ճգնաժամ ապրող ռեժիմներին, այլ ընդհակառակը՝ մերկացնում են նրանց վախերն ու ավելի արագացնում անփառունակ քաղաքական վախճանը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել