ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը փորձել է թաքցնել իր ստրատեգիական նշանակության հզոր գիտելիքները


ՔՊ-ական պատգամավորի էջը թերթելիս նկատում ենք, որ նա չի հապաղում իր՝ տարբեր կայքերին տված հարցազրույցները հապճեպ զետեղել ֆեյսբուքում:



Հետքին տված հարցազրույցից անցել է 4 օր, բայց պատահամավորի էջում այն չեք գտնի: Հասմիկ Հակոյանը հավանաբար ինքն էլ է «իսպանական ամոթ» զգում իր մտքի գոհարները լսելիս և չի շտապում վերոնշյալ հարցզրույցը տեղադրել իր էջում:

Հիշեցնեմ, որ ըստ ՔՊ-ականի Ղազախստանից ցորենը Հայաստան է ներկրվում անմիջապես Ադրբեջանի տարածքով, այն ինչ այն գալիս է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային գծով:

Ստրատեգ պատգամավորը նույնիսկ վիճում է լրագրողի հետ ու համոզում, որ ինքն իրավացի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել