Կարևոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։
«1 ամիս ընթերցված 1 գիրք», և մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին»,-գրել է Աննան:
Աննայի կոչը թեև առաջին հայացքից թվում է բանական, սակայն իրականում դրանում թաքնված է վտանգավոր մի բան. գրքերի կամ դրանց բովանդակության, ասելիքի մեջ խտրարակություն չդնելու վերաբերյալ Աննայի կոչն է, որ «համը հանում է»:
Խնդիրն այն է, որ ցանկացած գրականություն ունի ոչ միայն ժամանցային, այլև մշակութային, ճանաչողական և ինքնաճանաչողական արժեք։ Աննան չի կարևորում գրքի բովանդակությունը, արժեքը կամ ընթերցողի մտավոր աճին նպաստելու ներուժը։ Արդյունքում ընթերցանությունը կարող է դառնալ նույնիսկ վտանգավոր,եթե ընթերցողը խնամքով չընտրի այն գրականոթյունը, որի բովանդակությունը պատրաստվում է յուրացնել:
Օրինակ՝ Նիկոլի հայտնի «Երկրի հակառակ կողմը» չարժե նույնիսկ բացել, քանի որ այն ընթերցելու դեպքում մեծ է հավանականությունը, որ մարդը կարող է ուղղակի այլասերվել: Կամ արդյոք արժե՞ կարդալ ասենք Էրդողանի հեղինակած գիրքը, որը, ի դեպ, մեծ սիրով ընթերցում ու գովազդում էր Նիկոլի «կնիկը»՝ թուրքերին մեսիջ ուղարկելով: Աննայի կոչը խոսում է այն մասին, որ նա շարունակում է մնալ այն նույն կիսագրագետը, որ է իր գիտակացական ողջ կյանքում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5062
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



