Գեներալ Կարեն Շաքարյանն այսօր՝ հունվարի 6–ին, մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ուխտերթին։
NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ իհարկե, կիսում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։
Դիտարկմանը, որ բազմաթիվ արցախցիների վրդովեցրել է փաստը, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսներին, նաև այն, որ իր մարտական ընկերները այս պահին Բաքվի բանտերում են, նա միայն արձագանքեց, որ զբաղված է և հեռացավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



