Աղանդավոր մարդու տեր Ավանեսյան Անոն, մեկնաբանելով տարածված հայտնի ձայնագրությունը, որտեղ մի կին կոչ է անում առողջապահության ոլորտի աշխատակիցներին միանալ Նիկոլին ու մասնակցել ակցիային, հոխորտացել է՝ ի՞նչ մեկնաբանություն են իրենից ուզում կամ ինչո՞ւ են այդ ձայնագութանն իր նկարը փաքցնում, եթե ձայնագրության մեջ լսվող ձայնն իրենը չէ: Ավելին՝ Անոն պնդել է՝ ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի պարտադրել. ընդամենը պայմանավորբել են ու մասնակցել երթին:
Անոն, իհարկե, չէր ասելու, թե ինչի հաշվին են Նիկոլի ակցիաները երբեմն-երբեմն մարդաշատ թվում, չէր ասելու, որ եթե չլինի վարչական լծակն ու բացակայեն իր նմանները, Նիկոլը մի հոգի էլ չի հավաքի ու ոչ մի ակցիա էլ չի անի: Անոն մարդկանց երևի դրել է կատարյալ ապուշի տեղ ու կարծում է, թե եթե փորձի հերքել ակնհայտը, դրանից իրականությունը կփոխվի:
Իսկ իրականություն այն է, որ ի հայտ եկած ձայնագրությունն ընդամենը մեկն է այն բազմաթիվ զանգերից ու խոսակցություններից, որոնց արդյունքում գոյացած զանգավածի ուժով Նիկոլն ինքն իրեն փորձում է մատուցել որպես իբր ժողովրդականություն ունեցող: Եկեղեցու դեմ պայքարի ընթացքը ցույց տվեց, որ հասարակությունը կամ առնվազը դրա ջախջախիչ մեծամասնությունը չի կիսում ալլահշուքյուրյան օրակարգն ու սատարում է Կաթողիկոսին: Ա՛յ հենց սրանից է, որ Նիոլը «վառվում է»…



