«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։
Խոսքը վերաբերում է 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։
Վերոնշյալ ընտանիքներն առ այսօր չունեն ոչ մի կարգավիճակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100075677923716/posts/888369647028958/?rdid=GjTnm9lgjlvnp2JG#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



