168.am-ը գրում է․

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․

«Հենց նոր դուրս եկա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այստեղ են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին`վիրահատության նպատակով: Սակայն վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:

Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը` իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.

-Լավ եմ, փառք Աստծո:

Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարտուն Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել