ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, որ նախորդ հարցազրույցներից մեկում պնդել էր՝ 2026-ին միայն «ժողովրդավարական ուժերը» պետք է հայտնվեն խորհրդարանում, հայտարարել է, թե ինքը խնդիր չունի՝ ՔՊ-ի ցուցակում ընգրկվելու հարցում. ինքն առաջ է մղում ու մղել հայ-ադրբեջանաթուրքական հարաբերությունների կարգավորման թեման նույնիսկ այն օրերին, երբ դա շատ դժվար էր անել:

Սոնիկն իրականում բավական կարևոր նրբություն է բացահայտել՝ խոսելով սեփական քաղաքական կարիերայի մասին: Փաստորեն՝ ՔՊ-ի ցուցակում ընգրկվելու համար կա մեկ գլխավոր չափանիշ՝ ամեն գնով աջակցել Նիկոլի՝ հայ-ադրբեջանաթուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականին, որը տեղի է ունենում Հայաստանի շահերի հաշվին: Եթե նույնիսկ նվիրյալ նիկոլական ես, ՔՊ-ի ադեպտ, ապա քո շանսերը զրոյական կլինեն, եթե դու նույնիսկ մի փոքր կասկածում ես թուրքերի անկեղծությանը:

Սա նշանակում է մեկ բան՝ 2026-ին վերարտադրվելու դեպքում ՔՊ-ն անհամեմատ ավելի ինտենսիվորեն զբաղվելու է Հայաստանը թուքերի տակ գցելու գործով: Հետևաբար՝ եթե ուզում ենք չդառնալ թուրքի բաժին, պետք է ոչ մի կերպ չընտրել սոնիկներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել