Իլհամը չեղարկել էր իր այցը Սանկտ Պետերբուրգ՝ չմասնակցելով ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, թե աշխատանքային գրաֆիկը չափազանց խիտ է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս ժեստը, նշել է, որ Մոսկվան հասկանում է այդ որոշումը և ընդգծել, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի գործընկերությունը շարունակում է զարգանալ: «Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել իրենց գործընկերությունը»,-վստահեցրել է Պուտինի խոսնակը:
Իլհամը փաստացի բոյկոտել է գագաթնաժողովը՝ հստակ մեսիջ հղելով ռուսներին: Ո՞րն է այդ մեսիջը:
Ալիևը ցույց է տալիս, որ եթե հարաբերությունները պաշտոնապես շարունակում են զարգանալ, ինչպես պնդել է Պեսկովը, ապա Ադրբեջանը պահպանում է ընդգծված ինքնուրույնություն։ Ավելին՝ չմասնակցելով՝ Բաքուն փաստացի ընդգծում է, որ ունի այլ առաջնահերթություններ՝ ասենք Թուրքիայի, Արևմուտքի հետ կապված։ Թեպետ նման գագաթնաժողովները ոչ պաշտոնական են, բայց կարևոր են որպես քաղաքական ցուցիչ։ Իլհամը հասկացնում է, որ ՌԴ-ի «քութիկը» չէ, այլ Պուտինին հավասար խաղացող է. Ռուսաստանը չի կարող լիովին վերահսկել տարածաշրջանային գործընթացները, իսկ Ադրբեջանը պատրաստ է իր շահերը առաջ տանել անկախ դիրքերից։
Այս ամենը վկայում է, որ Պուտինի աղմկահարույց ներողությունը տեղ չի հասել, նա Իլհամին չի համոզել. Ադրբեջանի վրա ազդցություն ունենալու Ռուաստանի իրական գործիքը Հայստանն էր, բայց Նիկոլը որոշել է ամեն գնով ազատվել «թոկից»՝ թուրքերին գործելու ազատություն տալով. Ռուաստանի ռազմավարական սխալների վրա են Նիկոլի տերերն իրենց քաղաքականությունը կառուցում՝ Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել