Կառավարության նիստին Նիկոլը հրահանգել է գործող խանութ փակել՝ վերցնելով դրա համար անձնական պատասխանատվություն: Պարզվում է՝ «88» սուպերմարկետների ստվերային տիրակալ Աննայի ամուսինը ուզում է, որ փակվեն այն բոլոր խանութները, որտեղ կանխիկ վճարման համար մի գին են ուզում, անկանխիկ վճարման համար՝ մեկ այլ: Նա պնդել է, թե այդպիսի մի դեպք եղել է, երբ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներից մեկը խանութ է գնացել, ցանկացել է անկանխիկ վճարել: Ընդ որում՝ իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ Նիկոլը հրահանգել է ցանկացած գնով փակել մի խանութ, որտեղ խшնութպшնն шռшջшրկել է шնկшնխիկ գնմшն դեպքում шպրшնքը վшճшռել ավելի էժшն: Այսինքն՝ լավություն, ակցիա է արել, որպեսզի խթանի անկանխիկ առևտուրը:

Ցանկացած նորմալ մարդու մոտ հարց է առաջանում՝ Նիկոլը բանկերի գործի՞ն է խփում, թե՞ իրականում Աննան է այս ամենի հետևում:

Խնդին այն է, որ Աննայի «88»-ի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում. առևտուր չկա: Երևի մտածել են, որ դրա պատճառը տարբեր խանութպանների կողմից պարբերաբար արվող ակցիաներն են կամ դրական ժեստերը՝ գնորդներին: Փակելով մի խանութ՝ Աննան ուղերձ է հղում մյուսներին, որ հանկարծ չշշկռվեն ու հաճախորդներին լավություն չանեն, «անհավասար պայմաններ» չստեղծեն, քանի որ եթե տենդենցը շարունակական լինի, «88»-ն ուղղակի կփակվի: Նիկոլի ուղերձը լսում են ոչ միայն երևանցիները, այլև մարզաբնակ խանութպանները, իսկ մարզերում ծավալվելու առումով Աննան լուրջ պլաններ ունի:

Տեսնես Նիկոլի զոհը դարձած խանութպանը 2018-ին փողոց փակե՞լ էր, իսկ 2021-ին ո՞ւմ է ձայն տվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել