ՔՊ-ական Ղազարյան Սոնիկի պնդմանը ի պատասխան, թե քաղաքացիները կարիք ունեն հիբրիդային պատերազմի ընթացքում պաշտպանության, լրագրողը հարց է ուղղել՝ այդ մասին քաղաքացինե՞րն են ձեզ ասել, որին Սոնիկը դրական պատասխան է տվել ու ասել, թե քաղաքացիները պահանջում են TV5-ը փակել: «Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքացիների հստակ գնահատական՝ օտարերկրյա թեզերի՝ Հայաստանում տարածման դադար տալու մասին»,-մասնավորապես՝ ասել է Սոնիկը:

Խնդիրը միայն TV5-ը չէ, իհարկե, և Սոնիկն ընդամենն այդ մի օրինակով ի ցույց է դրել, թե ինչպես է Նիկոլը լծվելու ազատ, քննադատական խոսքի արգելման գործին: Ակնհայտ է, որ ոչ միայն հեռուստատեսության ոլորտն է ընկնելու Նիկոլի դրբի տակ, այլև տպագիր ու առցանց մամուլը ու թերևս նույնիսկ նրանք, ովքեր հակաիշխանական բովանդակության ստատուսներն են գրում սոցցանցերում: Այսինքն՝ Եվրամիության փողերով Նիկոլը փակելու է բոլոր նրանց բերանը, ովքեր անհամաձայն կլինեն իր կոմղից վարվող քաղաքականության հետ: Միով բանիվ՝ Հայաստանը եվրոպացիները դարձնելու են Ադրբեջան. այնտեղ էլ է նույն բանը կատարվում, ինչպես հայտնի է ուղղակի բավական վաղուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել