Կաթոլիկներին ուղղափառներից չտարբերող ՔՊ-ական պատգամավոր Ցիրունյան Հայկոն, խոսելով Հայատանում տեղի ունեցող քաղաքական բռնաճնշումների հանդեպ եվրոպացիների կողմից որդեգրված մեղմ վերաբերմոնքի մասին, ասել է. «Լոգիկան հուշում է, որ եվրոպական երկրները, եթե լռում են, ուրեմն բռնաճնշումներ չկան։ Ես չգիտեմ՝ ընդդիմությունը ում թեզն ա այդպես հնչեցնում, որ դուք ասում եք, թե եվրոպական երկրները լռում են: Կասկածում եմ, որ եվրոպական երկրները կլռեին, Հայաստանի Հանրապետությունում եթե բռնաճնշումներ լինեին: Անգամ չգիտեմ՝ ինչի պատճառով պետք է լռեին և հլը մի հատ էլ ցանկություն հայտնեին օգնել մեր մոտ արդար դեմոկրատական պրոցեսների առաջ գնալուն… Ընդդիմությունը սխալվում է. մեր մոտ ոչ բռնաճնշումներ կան, և մենք մեր ճանապարհը շարունակելու ենք՝ արդար, ազնիվ»:

Ցիրունյան Հայկոն իրականության ընկալման հետ կապված ակնհայտ պրոբլեմներ ունի. չի տեսնում ակնհայտ փաստը, որ եվրոպացիներն ուղղակի աչք են փակում այն ամբողջ քաոսի ու անբարոյականության վրա, որ մեր երկրում է կատավրվում: Ավելի ճիշտ՝ տեսնում է, ուղղակի փորձել է եվրոպացիների լռությունը վերածել քաղաքական կապիտալի՝ իրեն դնելով տհասի տեղ. չհասկանալ, թե ինչու է ԵՄ-ն Նիկոլի գլուխն այսպես շոյում, կարող է միայն ուղեղից հիվանդ մեկը կամ քաղաքականությունից ոչինչ չհակացողը: Ցիրունյան Հայկոյին հուշենք՝ ԵՄ-ն կատարվողի վրա աչք է փակում, որ Նիկոլի օգնությամբ Կովկասից դուրս մղի ՌԴ-ին, հետո մեր տարածաշրջանը գցի ՆԱՏՕ-ի տակ, Թուրանը կառուցի, և որպեսզի այդ պլանը հաջողությամբ պսակվի, Հայաստանի տեղում պետք է «Արևմտան Ադրբեջան» լինի՝ երկիր, որտեղ հայերը կլինեն փոքրամասնություն,իսկ որպեսզի ամեն ինչ հեհց այդպես լինի, Նիկոլը պետք է այստեղ բռնապետություն հաստատի ու ազգը ոչնչացնի:

Հուսանք՝ Հայկոն հասկացավ կատարվողի լոգիկան, ու նույն բանը երկրորդ անգամ կրկնելու կարիք չի լինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել