ACA-ի թեթևքաշային չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը (Ռուսաստան) հրաժարվել է UFC-ի թեթևքաշային չեմպիոն Արման Ծառուկյանի հետ մենամարտից, որը պետք է լիներ ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտը։ Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։
Աբդուլ-Ազիզին կփոխարինի 29-ամյա ASA մարտիկ Մեհդի Բայդուլաևը, որը ներկայացնում է «Ախմատ» մարտական ակումբը: Նրանց մենամարտը տեղի կունենա 80 կգ քաշային կարգում: Աբդուլվախաբովի մենամարտից հրաժարվելու պատճառը չի հրապարակվել։
Մեհդին պրոֆեսիոնալ խառը մարտարվեստի ցուցանիշը 16 հաղթանակ է, որոնցից 11-ը՝ նոկաուտով, և երկու պարտություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել