Նիկոլը հայտարարել է, թե զրոյից կառուցվող դպրոցները Հայասանի վերափոխման անկյունաքարային մաս են. նոր շենքերը բերում են նոր մտածողություն, արտահայտում են մտածողության փոփոխություն: Նոր դպրոցներն արտահայտում են տեղի ունեցող տրանֆորմաիցան, որը, ըստ Նիկոլի, պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ;

Հայտնի բան է, որ «ատկատի» լավագույն միջոցներից մեկը, եթե ոչ ամենալավը, շինարարությունն է: Կասկած չկա, որ նոր դպրոցներ ու մանկապատեզներ կառուցող Նիկոլի առաջնային խնդիրներից մեկը հենց այդ կոռուպցիոն մեխանիզմով Հակոբյան Աննայի դրամապանակը հաստանցելն է: Բայց նա շատ ավելի մեծ խնդիր ունի իրականում, քան փողը, և դա այն է, ինչ որ կոչվում է «Նոր Հայաստանի» գաղափարախոսական հենք. խոսելով տրանսֆորմացիայի մասին՝ Նիկոլն իրականում խոսում է նոր՝ թրքահաճո՝ ապազգային մտածելակերպ ձեռք բերելու անհրաժեշտության մասին: Նոր, գեղեցիկ շենքերում պետք է ոչ թե երեխաներին հայրենասիրություն ուսուցանեն, հայրենասիրական ոգով դաստիարակեն, այլ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ դեռահասների ուղեղներն այլասերեն՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» լոզունգի ներքո: Նիկոլը թերևս կարծում է, թե հեդոնիստական հիմքերի վրա հասարակության զարգացման շոգեքարշը դնելն ավելի հեշտ կլինի, եթե մատաղ սերնդի «գլուխներն արդուկվեն» ավելի հարմարավետ դասասենյակներում: «Ռեմոնտը» իր գինն ունի, և դա Ալլահշուքյուրի քիմքին համապատասխան Հայաստան կերտելն է:

Ո՞ւմ է պետք այն «ռեմոնտը», որի ճարակ դարձած կրթօջախներում երեխաներին ստիպելու են մոռացության տալ Արարատը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել