Իրականում ՔՊ-ի համար քարոզչական դաշտում բավական մեծ խնդիր է դարձել ոչ միայն բանակին առնչվող հարցը, այլև պետական պարտքի խնդիրը. դրա ավելացումը ոչ պակաս մեծ մարտահարվեր է Հայաստանի համար, քան ասենք Իլհամի կողմից հնարավոր հարձակումը:
Ի՞նչ կլինի, եթե մի օր Նիկոլը հայտարարի, որ չեն կարողանում սպասարկել պետական պարտքը, որն այսօրվա դրությամբ հասնում է 14,2 մլրդ դոլարի: Նախ երկիրը կբախվի ֆինասնական մեկուսացման ու վարկերի անհասանելիության խնդրին, ապա՝ կառաջանան արժութային ճգնաժամ ու բարձր ինֆլյացիա, հայկական առևտրային բանկերը կարող են ուղղակի սնանկանալ, աշխատավարձերը, թոշակները, նպաստները կիջնեն շրիշակի մակարդակի՝ չնայած այդ առումով այսօր էլ պատկերն անմխիթար է: Կարճ ասած՝ երկիրն ուղղակի վարի կգնա, ու չնայած դեռևս ռիսկերը համարվում են կառավարելի, սակայն եթե պարտք վերցնելու ու այն անիմաստ «ցբխելու» մոլուցքը Նիկոլի մոտ չմարի, ապա ոչ հեռու ապագայում Հայաստանը կարող է բախվել չափազանց լուրջ խնդիրների:
Ինչո՞ւ են Նիկոլն ու նրա միլիցեքը զենքի գնման կեղծ թեզը մեջտեղ բերում: Բերում են, քանի որ համարում են, թե դա այն միակ «ատմասկան» է, որով կարող են արդարացնել ստեղծված կրավիճակը: Հանրությունն ամենաշատը կարևորությում է անվտանգության հարցը, ուստի եթե ասեն, թե իբր զենք են գնել ու բանակը հզորացրել, հասարակությունը,արմենների տրամաբանությամբ, ավել-պակաս հարցեր չի տա ու կսսկվի:
Մինչդեռ իրականում այդ միլիարդներով Նիկոլն իր աթոռն է պահել ու պահում՝ դրսի առաջ ունենալով հստակ պարտավարություն՝ Հայաստանը պետք է Իլհամի համար միանգամայն ընկալելի երկիր լինի, իսկ դա նշանակում է իրական ուժի՝ կենսունակ պետության բացառոմ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



