Այսօր 10 տարեկան տղաս դուրս է եկել Դպրոցից և իր սովորական երթուղով փորձել է ավտոբուսով հասնել պարապմունքի՝ Կոմիտասի պողոտա։ Նստել է 97 համարի ավտոբուսը, որը Տիգրան մեծ պողոտա՝ Տաշիր առևտրի կենտրոնի մոտ գտնվող կանգառ հասնելուց հետո հայտարարել է, որ այլևս չի գնալու ու իջեցրել է բոլոր ուղևորներին։ Երեխան խնդրել է՝ գոնե բացատրել, թե ինչ այլ տրանսպորտով կարելի է հասնել Կոմիտաս պարապմունքի՝ վարորդը չի պատասխանել, միայն ասել է, որ այլևս չի քշելու։
Ես երեխային, հեռախոսով ուղղորդելով ու գեոլոկացիային հետևելով, մետրոյով ու այլ տրանսպորտով տեղ հասցրի, հարցը դա չէ, բայց Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityասենք թե վճարած գումարը հեչ, բա երեխան, որ հեռախոս չունենար, ո՞նց էինք տակից դուրս գալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել