«Գեներալ» Գագոն, փաստորեն, քաղաքական ուտոպիզմի մեծ սիրահար է. միջազգային հարաբերություններում որևէ պայմանագիր չի կարող երաշխավորել անվտանգություն կեսդարյա ժամկետով՝ հատկապես հաշվի առնելով այն տեկտոնիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում այժմ միջազգային հարաբեություներում ու իրավակարգում, իսկ կոնկրետ այս դեպքում բնավ հայտնի չէ՝ TRIPP-ը գործնականում ինչպիսի ազդեցություն կթողնի մեր տարածաշրջանի վրա, մեզ համար դրակա՞ն, թե՞ բացասական՝ նկատի ունենալով այն, որ դրանով ոչ մի անվտանգային երաշխիքներ Երևանին չեն տրվում:
Ինչ վերաբերում է անկախությանն ու ինքիշխանությանը, որ իբր Իլհամին սպասարկող պրյոկետը մեզ տալու է, ապա դա ցնդաբանություն է. տեղի է ունեցել ընդամենը կախվածության տրնասֆոմացիա. թուրքերից ռազմավարական կախվածությունը չի կարող ամրապնդել Հայաստանի ինքնաիշխանություը, այլ կարող է ընդամնեը Հայաստանը վերածել հակառուսական կամ, եթե ԱՄՆ-ն շատ պնդի, հակաիրանական մի անատամ պլացդարմի,իսկ թե ինչով է դա հղի, այս օրերին ռուս որոշ պրոպագանդիստներ բաց տեքստով պատմում են գագոներին:
Ֆիքսենք՝ TRIPP-ը չի անկախացնելու Հայաստանը, չի երաշխավորելու երկարաժամկետ անվտանգություն և չի ապահովելու հավասար հնարավորություններ: Հակառակը՝ այն արտաքին ուժերից ստեղծում է աննախադեպ կախվածություն և ռիսկեր՝Հայաստանը հերթական անգամ դնելով մուրճի ու սալի արանքում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5132
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



