Մամուկում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե ՔՊ-ականների համար ճակատագրական այս օրերին ինչ է կատարվում ՔՊ-ում ու թե որ սուբյեկտի ձայնն է ամենավճռորոշը դառնում:

Մասնավորապես՝ ՔՊ-ականներից ոմանք, որոնք չեն ցանկացել ինքնաբացահայտվել, բողոքել են, որ ՔՊ-ի ցուցակը կազմվում է բացառապես Աննայի քիմքին համապատասխան եղանակով. նա է սրա-նրա վերաբերյալ վերջնական վերդիկտը կայացնում, ինչը լուրջ կասկածի տակ է դրել հայտբի ՔՊ-ականների քաղաքական ապագան: Կարճ ասած՝ ապագա խորհրդարանն Աննան ձևում է իր հագով՝ Նիկոլին ընդամենը երկրորդ պլանի դերակատարություն վերապահելով:

ՔՊ-ականները միշտ էլ եղել են ուսապարկի կարգավիճակում, բայց հիմա, փաստորեն, նրանց ստատուսն ավելի է իջնելու. դառնալու են Աննայի «միջադիրը». սա է այն գինը, որ պետք է վճարվի՝ կյանքի բարիքներին որոշակի հասանելիություն ունենալու ու իշխանական լափամանին ավելի մոտ գտնվելու, իսկ այս դեպքում այդ լափամանի դերում հանդես է գալիս պետական բյուջեն, որից ստացված պարգևավճարների հաշվին ՔՊ-ականները փակում են իրենց վարկերն ու զվարճանում:

Աննան, իհարկե, միշտ է եղել Նիկոլի իշխանության իրական սեփականատերը, սակայն այժմ այդ իրողությունը սկսել է ավելի վառ արտահայտվել, ինչը թերևս պայմանավորված է 2026-ի ընտրությունների վճռորոշությամբ. անիմաստ է փափկասուն տիկնոջ դեր խաղալ մի դեպքւոմ, երբ աշխարհին է հայտնի, թե ով ես դու իրականում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել